Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Կնոջ հորմոնները. morevmankan.am

Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից: Օրինակ, կնոջ առողջության համար կարևորագույն հորմոններն արտադրվում են ձվարաններում, ստամոքսի լորձաթաղանթում, ենթամաշկային ճարպաշերտում։  Այնուհետև դրանք անցնում են արյան մեջ, հետո կապվում տվյալ կենսաբանական նյութի նկատմամբ զգայուն ռեցեպտորների հետ: Այդ ամենը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից:

Կնոջ հիմնական հորմոնները

Գոյություն չունեն հորմոններ, որոնք արտադրվում են միայն կնոջ, կամ միայն տղամարդու մոտ: Նույնիսկ ավանդաբար կնոջ հորմոն համարվող էսթրոգենները և պրոգեսթերոնը ոչ մեծ քանակով մշտապես առկա են նաև տղամարդկանց օրգանիզմում, ինչպես տեստոստերոնը՝ կանանց:

Էսթրոգեններն արտադրվում են ձվարաններում, որը սկսվում է սեռական հասունացման շրջանում և տևում մինչև դաշտանադադարը: Էսթրոգենների քանակը կապված է դաշտանային ցիկլի փուլի հետհետ։

Կենսակտիվ նյութերը կարգավորում են դրանց հերթափոխը, ինչպես նաև իրականացնում են մի շարք կարևոր գործառույթներ.

  • պաշտպանում են անոթները նրանց ներսում խոլեսթերինային կանգերի ձևավորումից, կարգավորում են լիպիդային ֆոնը,
  • կարգավորում են ջրա-աղային փոխանակությունը, մաշկի առաձգականությունը,
  • կարգավորում են տարբեր օրգանների աճը, նրանց ընթացիկ ակտիվությունը,
  • իրականացնում են այս կամ այն գործառույթի սկիզբը և ավարտը,
  • կարգավորում են մաշկի ճարպագեղձերի գործունեությունը։


Այդ հորմոնների կարևորագույն գործառույթն է օստեոգենեզը: նրանց ազդեցությամբ և վերահսկողությամբ առաջանում է նոր ոսկրային հյուսվածք, յուրացվում են ոսկրերի ամրության համար անհրաժեշտ կալցիումը և ֆոսֆորը: Դա է պատճառը, որ երբ դաշտանադադարի շրջանում էսթրոգենների քանակը նվազում է, զարգանում է օստեոպորոզ՝ ոսկրերի ամրության պրոգրեսիվող նվազում, որը հաճախ կոտրվածքների պատճառ է դառնում անգամ  փոքր տրավմայից։

Պրոգեսթերոնը ոչ պակաս կարևոր է կնոջ օրգանիզմի համար. նրա վերահսկողությամբ մանկական տարիքում ձևավորվում են կրծքագեղձերը, ապահովում է բեղմնավորման և հղիության կրելիության ունակությունը: Հենց պրոգեսթերոնի պակասի պատճառով են արտահայտվում ցավոտ դաշտանը և նախադաշտանային համախտանիշը:

Հորմոնալ խանգարումներ

Հորմոնալ ֆոնի խանգարումը՝ ինչպես հորմոնների պակասը, այնպես էլ՝ ավելցուկային արտադրությունը, արտահայտվում է տրամադրության հաճախակի անկումով, դյուրագրգիռ վիճակով, լացկանությամբ, դաշտանային և նախադաշտանային շրջանում քնի խանգարումով: Այս ախտանշանները հիմնականում դիտվում են էսթրոգենների և պրոգեսթերոնների միջև հավասարակշռության խանգարման ժամանակ:

Հորմոնալ դիսբալանսն ազդում է նաև այլ օրգան-համակարգերի գործունեության վրա:

Անհրաժեշտ է գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվություն՝ բուժումը ճիշտ կազմակերպելու համար:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ